Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում ընդունել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամներին և գործադիր թիմին

Մայիս 14,2026 20:10 Share

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին:

Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031