Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ. Էրդողան

Մայիս 15,2026 14:55 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում»։ Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ՝ ինտեգրելով երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքներն ու մաքսային թվայնացված համակարգերը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը եվրասիական տարածաշրջանի մրցունակության բարձրացումն է համաշխարհային տնտեսությունում։

Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի հետ համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան ցանկանում է իր տարածքով Աստանայից ավելի մեծ ծավալների նավթ տեղափոխել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև խորացնել համատեղ արտադրության նախագծերը պաշտպանական ոլորտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031