Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություններ են ստացվել, որ աշխատանքից ազատելու սպառնալիքով պետական և ՏԻ մարմինների աշխատակիցներին հարկադրում են քվեարկել իշխող կուսակցության օգտին. «Հայաստան» դաշինք

Մայիս 15,2026 16:27 Share

Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։

Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։

«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։

Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը՝ ահազանգող անձանց խնդրում ենք, հնարավորության դեպքում, հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։

Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։

Միևնույն ժամանակ ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը։

Իրավական թեժ գծի հեռախոսահամարն է` +374 95 273399 /WhatsApp, Telegram, Viber, Signal/

«Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031