Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք պատկերացնո՞ւմ եք հանցագործի, էն էլ պետական բարձր պաշտոնյայի վրա մահափորձ պլանավորող ահաբեկչի, որ նախապես ի լուր աշխարհի հայտնի իր պլանների մասին. Սուրեն Սահակյան

Մայիս 18,2026 16:41 Share

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Դուք պատկերացնո՞ւմ եք հանցագործի, էն էլ պետական բարձր պաշտոնյայի վրա մահափորձ պլանավորող ահաբեկչի, որ նախապես ի լուր աշխարհի հայտնի իր պլանների մասին։ Աշխարհի ձեր պատկերում ո՞նց կտեղավորվեր, որ Նաիրի Հունանյանը մի որոշ ժամանակ առաջ ասուլիս հրավիրեր ու իր պլանները բացահայտեր։ Անողը անում ա, մարդիկ ջան։ Մանավանդ, որ Նիկոլը էս մի ամիս ա, ինչ ամենօրյա ռեժիմով դրսերում ա, ընդ որում, նախապես օրով, ժամով հայտարարած տեղերում։ ՈՒ դեռ մոտ մի ամիս էլ էդ ռեժիմով է ապրելու։ Նշված հանցագործությանը ո՞նց է օգնելու դրա մասին նախապես հայտարարելը։ Սա հո Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաշք գրքերը չե՞ն։

Պարզ ա, որ դիմակավորված անձանցով Նիկոլին սպառնալիքներ ձայնագրելը սադրանքի նպատակ ունի ու քիչ է առնչվում իրական սպառնալիքի հետ։ Նիկոլը այն օգտագործեց իր անցանկալի մրցակիցներին մեղադրելու և նրանց նկատմամբ հռետորաբանությունը կոշտացնելու համար։ Բայց ինձ մի փաստարկ ասեք, ըստ որի ընդդիմադիրները երեկ երեկոյան ավելի վատ վիճակում էին, առավոտը վիդեոյով սպառնացին ու դրանից հետո նրանք հիմա ավելի լավ վիճակում են։ Ես չեմ բացառում, որ իր հիմնական օպոնենտները նման կերպ հարցերը լուծելու մեջ բացարձակապես խնդիր չեն տեսնի։ Բայց դա վերաբերում է էդ գործողությունը անելուն, ոչ թե նախընտրական շրջանում էդպիսի սպառնալիքներ հնչեցնելուն։ Էդ օպոնենտները անելու դեպքում որոշակի շրջանակներում նույնիսկ «կհերոսանան», բայց վիդեո սպառնալիքը ի՞նչ օգուտ կարող են տալ։ Ուա՞յ, Մայ ֆռենդ։ Պողկե՞, մոն ամի ջան։ Զաչե՞մ։

Նախընտրական շրջանում անհաջող մահափորձը կամ դրա սպառնալիք ստանալը ամբողջ աշխարհում, մշտապես աշխատում է զոհի օգտին։ Միշտ։ Միշտ։ ՄԻՇՏ։ Որևէ օրինակ չկա, որ նախընտրական շրջանում մարդու վրա կրակեն կամ կրակելով սպառնան ու նրա վարկանիշը դրանից տուժի։ Նման դեպքերում այն միշտ աճում ա։ Հեռու չգնանք, մոտ տարիուկես առաջ Թրամփը տենց ԱՄՆ նախագահ դարձավ։

Մեկնաբանություններ տեսա, որ դա անտրամաբանական ա։ Իբրև թե խորոված-խաշլամով ու տմբլտաշով քարոզարշավ իրականացնող Նիկոլի ինչի՞ն է պետք տենց կասկածելի մեթոդներով քարոզարշավը շարունակել։ Նախ, ես տենց մարդկանց համառությանը նախանձում եմ, որ մինչև հիմա Նիկոլի քայլերում շարունակում են յաման տրամաբանություն փնտրել։ Երկրորդը, մենք իրականության ամբողջական պատկերը չունենք, կունենանք ընտրությունների հաջորդ օրը։ Շատ հնարավոր ա, որ մի քանի լրացուցիչ տոկոսը հիմա կենսական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, չենք մոռանում գաղտնազերծված նյութերում Ռուսաստանի առաջարկը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանին՝ վարկանիշը բարձրացնելու նպատակով նախընտրական շրջանում կազմակերպել նրա անհաջող մահափորձը, ինչից Օրբանը հրաժարվել էր։ Շատ հնարավոր ա՝ դա ՌԴ հերթական նվերն է ՀՀ վարչապետի նրանց միակ ու անկրկնելի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։

Ես ոչ պայծառատես եմ, ոչ քննչական մարմնի ներկայացուցիչ եմ, ոչ էլ պնդում եմ իմ դատողությունների միակ ճիշտ լինելը։ Նույն կերպ, ոնց հարցով հետաքրքրված յուրաքանչյուր, ես էլ եմ փորձում հարցերին պատասխան գտնել։ Հույս ունեմ՝ կհամաձայնեք, որ դատողություններն իրականությունից կտրված չեն, այլ հիմնավոր են։ Եւ վերջում ուզում եմ անպայման նշել, որ կտրականապես դեմ եմ քաղաքական հարցերը ուժով կամ դրա կիրառման սպառնալիքով լուծելու ցանկացած դրսևորման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031