«Փաստինֆո». Անհայտ կորած սպայի՝ ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջն ուղղված Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները մեծ արձագանք են ստացել նաեւ միջազգային, այդ թվում ռուսական մամուլում՝ գրավելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ուշադրությունը։
Տելեգրամյան իր ալիքում նա տեղադրել է Փաշինյանի խոսքն՝ ուղղված անհայտ կորածի քրոջը՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել» ու ընդգծել՝ «Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին»։

















































