Լրահոս
Օրվա լրահոսը

2021-ին վարչապետ է դարձել «Հադրութ ու Շուշի հետ բերել խոստացող» Նիկոլը, իսկ հիմա փորձում է վարչապետ դառնալ Ադրբեջանին նոր տարածքներ և «սուվերեն միջանցք» խոստացող Նիկոլը. «ՉԻ»

Մայիս 19,2026 09:00 Share

Պետք է ընդամենը մի կողմ դնել էմոցիաները և գտնել այս ընտրությունների թերևս ամենակարևոր հարցի պատասխանը՝ ի վերջո ինչո՞ւ է Ադրբեջանը պաշտպանում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Իրականում սա ավելի բարդ հարց է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ 2021-ից հետո Նիկոլը սուսուփուս կատարել է Ալիևի բոլոր պահանջները և այդպիսով դարձել նրա «աչքի լույսը»։

Բանն այն է, որ Բաքվում շատ լավ հասկանում են՝ այն, ինչ անցած 5 տարիներին արել է իրենց «աչքի լույս» Նիկոլը (վերջնականապես փակել է ղարաբաղյան խնդիրը, ղարաբաղյան շարժումն անվանել է «արկածախնդրություն» և դրանով իսկ արդարացրել Արցախի հայաթափումը, փաստացի հրաժարվել է Արաքսի երկայնքով ձգվող ՀՀ տարածքի նկատմամբ մեր լիարժեք ինքնիշխանությունից՝ որպես Ադրբեջանին սուվերեն միջանցք տրամադրելու առաջին միջանկյալ քայլ, և այլն), այդ ամենը լեգիտիմ չէ։ Լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի ժողովուրդը նրան այդպիսի մանդատ չէր տվել, Նիկոլ Փաշինյանն այդ ամենը ինքնագլուխ է արել։

Բաքվում հասկանում են, որ 2021-ի և 2026-ի Նիկոլները բոլորովին տարբեր թեկնածուներ են, որովհետև 2021-ին վարչապետ է դարձել «Հադրութ ու Շուշի հետ բերել խոստացող» Նիկոլը, իսկ հիմա փորձում է վարչապետ դառնալ Ադրբեջանին նոր տարածքներ և «սուվերեն միջանցք» խոստացող Նիկոլը։ Եվ Ալիևի համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում հաղթի հենց «2026-ի մոդիֆիկացիայի Նիկոլը», որովհետև այդ դեպքում արդեն լեգիտիմության հարց չի առաջանա։

Հայաստանում այլևս որևէ մեկը չի կարող ծպտուն հանել, թե «Նիկոլը մեզ խաբելով դարձավ վարչապետ ու հիմա հակառակն է անում», որովհետև Բաքվից (և ոչ միայն) անմիջապես կհակադարձեն՝ «հեքիաթներ մի՛ պատմեք, մարդը պարզ ասել է, որ տարածքներ էլ է տալու, միջանցք էլ է տալու, սեփական պատմությունն էլ է ուրանալու, ձեր միջի դիմադրողներին էլ հանցագործներ է անվանել, ու դուք այդքանից հետո ծափ-ծիծաղով ընտրել եք նրան»։

… Նիկոլ ընտրողներն առաջվա պես չեն կարողանալու արդարանալ, թե «դե մենք ի՞նչ իմանայինք, մենք Հադրութ ու Շուշի հետ բերողին էինք ձայն տվել»։ Նիկոլ Փաշինյանը հենց դրա համար էլ հիմա ամեն ինչ բաց տեքստով է ասում՝ այո՛, էլի եմ տարածքներ տալու, բոլոր դիմադրողներին էլ հատ-հատ կզացնելու եմ, «ու վաբշե դուք ո՞վ եք»։

 

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031