Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է արձանագրել ատելության խոսքին քննչական մարմինների ընտրովի արձագանքը. Աննա Մելիքյան

Մայիս 19,2026 13:38 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս շատ մեծ ծավալի է հասել ատելության խոսքը, վիրավորանքը, պիտակավորումը, որն ուղղված է ինչպես առանձին անձանց, այդպես էլ կոնկրետ խմբերի։
Գիտեմ, որ շատ լարված է մթնոլորտը, ու երկար մտածում էի՝ սրա մասին գրեմ, թե՞ ոչ։ Որոշեցի, որ կարևոր է արձանագրել քննչական մարմինների ընտրովի արձագանքը, քանի որ դեպքերը աճում են։

Երբ այն հնչում է իշխանության ներկայացուցիչների կամ իշխանամերձ ընկալվող ԶԼՄ-ների և առանձին անձանց կողմից, որոնք ունեն մեծ լսարան, դա շատ վտանգավոր է, քանի որ նպաստում է նման խոսքի տարածանն այլ մակարդակներում։

Իսկ երբ այդ խոսույթին պատշաճ արձագանք չի տրվում ընտրովի՝ կախված, թե ում կողմից է հնչեցվել կամ ում նկատմամբ, սա կրկնակի վտանգավոր է, քանի որ ոչ միայն նվազեցնում է հանրության վստահությունը արդարադատության համակարգի /հատկապես քննչական մարմինների/, վերջինիս կողմից անկողմնակալ, արդյունավետ քննություն իրականացնելու կարողության նկատմամբ։

Վերջին օրերին նոր քրեական գործեր են հարուցվել ատելության խոսքի տարածման հոդվածով, իսկ մեղադրանքի հիմքում դրվել են այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնում արարքի որակման հետ կապված։ Հարուցված գործով թիրախը իշխանության ներկայացուցիչն էր։

Մյուս կողմից՝ այլ հաղորդումներով վարույթ հարուցելը մերժվում է, վկայակոչվում են բազմատեսակ միջազգային չափանիշներ՝ հիմնավորելու, թե ինչու այդ խոսքը չի կարող համարվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն պարունակող։

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն պատժելի է
Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն,

անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, այդ թվում՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ

Ապրիլի վերջին օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց նյութ՝ ընտրակաշառք տարածելու դեպքով վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Նյութում տեղադրված էր նաև ձայնագրություն, որից հասկանալի էր, որ երկու խոսողներն էլ Արցախից են։

Նշված նյութի տակ մեկնաբանություններից որոշները շատ տհաճ էին, իսկ դրանցից ոմանք անգամ առերևույթ ատելության, խտրականության խոսք էին։

Դիմեցի քննչական, որպեսզի վարույթ հարուցեն և գնահատական տան այն գրառումներին։
Նախ, օրենքով սահմանված ժամկետում որևէ արձագանք չստացա, իսկ պատասխան ստացա միայն գրավոր դիմում-հիշեցումից հետո։

Քննիչը եզրակացրել է, որ, օրինակ, նման գրառումները խնդրահարույց չեն՝
– “Մեր հացը ուտող ուրիշի դռանը հաչող շներ! Անշնորհակալ
տականքներ!”
– “Թուրքի հետ ընկերություն արա, փետը ձեռքիցդ մի գցի։
Անաղուհաց քրդի շներ”
– “Դրանց նպատակը Հայաստանին տիրանալն է ու հայ ժողովրդին վտարելը։ Դե՛ Ձեզ տեսնեմ Հայ ժողովուրդ՝ մաքրել Հայաստանը, շակալի կաթ կերած դավաճան ծախված սրիկաներից”։
– “Դավաճան ծախվածներ վոչմի ղարաբաղցու չթողեք ընտրության մասնակցի”։
Ցանկը սպառիչ չէ։

Հատկանշական է, որ պետական մարմինների պաշտոնական էջերում գրառումների տակ մեկնաբանությունների մոդերացիա չի արվում, թեև ԶԼՄ-ների կողմից դա ակնկալվում է, ավելին՝ վերջերս անգամ օրենքի նախագիծ են մշակել պատասխանատվության ենթարկելու համար։

Քննիչը պատասխանը դնում եմ որպես նկար, քանի որ շատերի մոտ են հարցեր առաջանում, թե ինչպես են հիմնավորում վարույթ հարուցելը կամ մերժելը։ Ի դեպ, երկու հոդված է քննարկում այդ առումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031