ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։
Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել սփյուռքի հետ փոխգործակցության հայկական բացառիկ փորձը, ինչպես նաև քննարկել հաջողված փորձի կիրառման հնարավորություններն Ուկրաինայում։
Վալերի Լոբաչն ընդգծել է, որ ծանոթացել է Գրասենյակի վերջին տարիների գործունեության հաշվետվություններին և բարձր է գնահատում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները՝ կարևորելով դրանց մասշտաբայնությունը, արդյունավետությունն ու նշանակությունը։ Իր հերթին, Գլխավոր հանձնակատարը մանրամասն ներկայացրել է աշխարհի տարբեր համայնքների հետ համագործակցության զարգացմանն ուղղված հիմնական նախաձեռնությունները, ինչպես նաև հայրենադարձության և ինտեգրման ոլորտում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպելու խորհրդատվական առցանց հանդիպումներ՝ ուկրաինական կողմին առավել մանրամասն ներկայացնելու Գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեության փորձը։
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Սփյուռքի գլխավոր գանձնակատարի գրասենյակ


















































