Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է ինքը։ Առնվազն երկուսը ոչ բարեկամ երկրներ են»

Մայիս 20,2026 13:31 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում պատասխանել է իրեն ուղղված հերթական երեք հարցերին։

-Նախորդ շաբաթ հանդիպում ունեցաք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ Նախընտրական փուլում այդ հանդիպումը շատ բանի մասին է խոսում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Այո, դա նախընտրական փուլում էր, բայց քաղաքականության հետ կապ չուներ։ Ընդամենը բարեկամական այցելություն էր Կաթողիկոսի կողմից։ Մենք քաղաքականության մասին նույնիսկ մեկ բառ չենք խոսել։ Քանի որ թե Վեհափառը, թե ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ, շատ հետաքրքիր քննարկում ունեցանք։ Քննարկեցինք մեր ազգային պրոբլեմները, ազգային միասնության, մեր ինքնությունների պահպանման խնդիրները եւ եկեղեցու շուրջ ծավալված հարձակումները։ Եվ երկուսս էլ հույս հայտնեցինք, որ շատ շուտով այդ ամենը կանգ է առնելու եւ դա անողները դրա համար շատ երջանիկ չեն լինելու։

-Նիկոլ Փաշինյանը իր երեւանյան քարոզարշավի ընթացքում ադրբեջանական անվանումներով թվարկել է տարբեր գյուղերի անուններ, որոնք սահմանազատման արդյունքում հայտնվելու են Ադրբեջանի տարածքում։ Այս մասին նախորդ շաբաթ նաեւ ՀՀ ԱԳ նախարարն էր հայտարարություն արել, բայց կոնկրետ գյուղերի անուններ չէր տվել։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա հերթական միակողմանի զիջումն է եւ սա սկիզբն է Հայաստան 300 հազար ադրբեջանցի բերելու ծրագրի։

-Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ զուգահեռ անում է։ Նույնիսկ եթե նա հիմա թվել է մի քանի գյուղերի անուններ, դա ոչինչ չի նշանակում։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, կսկսի թվել՝ Բասարգեչար, Գյոյչա, Սյունիքին չգիտեմ ինչ անվանում կտա։ Հետո կանցնի Էրիվանին։

Դրա համար ենք մենք ամեն օր ահազանգում, որ այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Այս մարդը վախի մթնոլորտի տակ ամեն ինչ հանձնելու է։

Մեր ժողովրդին թվում է, թե եթե մենք դա շատ ենք ասում, նախընտրական քարոզ է։ Դա ոչ մի կապ չունի նախընտրական քարոզի հետ։ Դա անհանգստություն է, որ մենք ավելի լավ ենք տեսնում, ավելի լավ ենք զգում իրենց քայլերը։ Դրա համար պետք է կանգնեցնել։ Իրենք միակողմանի զիջելու են ամեն ինչ։

300 հազարը դեռ ամենաճշգրիտ թիվը չէ։ Գուցե, դա լինի 500 հազար։ Հենց սկսեցին գալ, ո՞վ է կանգնեցնելու այդ պրոցեսը։ Կարող է մինչեւ մեկ միլիոն ադրբեջանցի գա։

Ես համարում եմ՝ պատահական չէր, որ «շեֆը» մեկ շաբաթ առաջ իր տեղակալին ուղարկել էր Հայաստան։ Եվ նա եկավ, բոլոր հրամանները բոլորին տվեց։ Հիմա բոլորը մասնակցում են այդ պրոցեսներին՝ ինչպես կատարել այդ հրամանները։

Նրանց համար ամենակարեւորը փափուկ ձեւով Հայաստանին տիրանալն է Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։

-Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ դուք ինչ-որ երկրի լրտես եք։ Կմեկնաբանե՞ք։

– Ես ասել եմ։ Այդ մարդը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում։ Մի անհանգստացեք։ Ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ։ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, թույլ քայլերը, ցույց ենք տալիս մեր ժողովրդին, որ մեր երկիրը հասցվել է անդունդի եզրին։

Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել։ Բայց ցանկացած մարդ ընդամենը մեկ ժամ ծախսելով կարող է ամեն ինչը տեսնել։ Թե Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, թե արտաքին պրոբլեմները, որ Նիկոլ Փաշինյանը բերել է մեր երկրի գլխին, թե ներքին պրոբլեմները, որ այս ութ տարում բերել է մեր երկրի գլխին, դրա համար լրտես լինել պետք չի։

Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է ինքը։ Առնվազն երկուսը ոչ բարեկամ երկրներ են։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031