Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում իշխանությունը խլելու գործընթաց չի լինելու, ես ձեզ խոսք եմ տալիս, սիրելի ՔՊ-ականներ»․ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 20,2026 19:01 Share

Գյումրու 1-ին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ստանձնել է քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները, կարճ տեսանյութով անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններից հետո շատ չանցած՝ Գյումրիում իշխանափոխություն կլինի։

«Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել, և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ Գյումրիում լինելու է «Գյումրի 1»»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ավետիս Առաքելյանը տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ գյումրեցիները 2025 թվականին իրենց ընտրությունը կատարել են, իրենց դիրքորոշումը հայտնել են, և որ ընդդիմադիր ուժերը միասնաբար որպես քաղաքապետ՝ ընտրել են Վարդան Ղուկասյանին։

«Դրանից հետո ամեն օր, եռամսյակը մեկ, կիսամյակը մեկ հայտարարում են, թե փոփոխություն կլինի։ Մի տարի է՝ կառավարում ենք, ոչ մի փոփոխություն էլ չի եղել, ընդհուպ տարան նրան, որ անհարկի ձևով, այսպես ասեմ, «տուշոնկա 2» օպերացիան կազմակերպեցին ու կալանավորեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Դա էլ իրենց չօգնեց, Գյումրիում բնականոն ձևով գնում են աշխատանքները․ այն, ինչ ծրագրեր ունենք, այդ ամբողջը շարունակվելու է 5 տարիների ընթացքում, որովհետև դա գյումրեցիների ընտրությունն է։

Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս կառավարությունը այդպես ցավ ապրում, որ գյումրեցին իր ընտրությունը կատարել է․ չէ՞ որ դուք ժողովրդավար եք, դուք ո՞նց կարող եք քննարկել ավտոբուսում ժողովրդի քվեն խլելու գործընթացը։

Չի լինելու դա, ես ձեզ խոսք եմ տալիս, դուք Գյումրիում ունենալու եք 0 ձայն, որովհետև Սրբազանին կալանավորելն ու անհիմն դատապարտելը, նույնը՝ քաղաքապետին․․․ Դուք կտեսնեք, գյումրեցիները ձեզ ինչ պատասխան կտան, սիրելի ՔՊ-ականներ»,- ասում է Ավետիս Առաքելյանը։

Նա տեսանյութի սկզբում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս՝ որպես երկրի բարձրաստիճան պաշտոնյա, հանդուրժող ու մեղմ լինել արցախցիների հանդեպ, լինել իր դիրքերում, չշփվել նման անընդունելի խոսույթով ու բառապաշարով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031