Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք 2021-ին նորից Նիկոլ չընտրեինք, Արցախը հավանաբար կորցրած չէինք լինի, բայց եթե հանկարծ այս անգամ էլ նորից Նիկոլն ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու». Մարինե Պետրոսյան. «168 ժամ»

Մայիս 21,2026 10:44 Share

Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու, և դա շատ իրական վտանգ է։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ կոչ անելով մարդկանց ամենակարևորը՝ հունիսի 7-ին գնալ ընտրության և ընտրել ընդդիմադիր այն ուժերից մեկին, որոնք իրական շանսեր ունեն հաղթելու։

«Ընդդիմության հաղթանակը շատ իրական է՝ ասեմ Ձեզ։ Մենք 2021 թվականի ընտրությունների դառը փորձն ունենք։ Մենք այն ժամանակ մեղք գործեցինք. ես չեմ ընտրել, բայց եթե ժողովուրդն է ընտրել, ես ասում եմ՝ մենք։ Եթե մենք 2021-ին նորից Նիկոլ չընտրեինք, Արցախը հավանաբար կորցրած չէինք լինի, բայց եթե հանկարծ այս անգամ էլ նորից Նիկոլն ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու։ Դա շատ իրական վտանգ է, դա ինչ-որ չափազանցություն չէ»,- ասաց Մարինե Պետրոսյանը։

Բանաստեղծն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ օրն արցախցուն ադրբեջանական նարատիվները կրկնելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն էր Սպիտակում քարոզարշավի ժամանակ բացահայտորեն կրկնում ադրբեջանական նարատիվները՝ հայտարարելով հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոս հայ է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»։

Մարինե Պետրոսյանն այս խոսքի տողատակում ադրբեջանական գիծն առաջ տանելու շատ հստակ վտանգ է տեսնում. «Դա Ադրբեջանի ծրագիրն է։ Դա չի կարող պատահականություն լինել։ Նա Ադրբեջանի գիծն է առաջ տանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Ես չգիտեմ պատճառը՝ վախեցրել են, շահագրգռել են, թե ինչ են արել։ Ես «ներքին խոհանոցը» չգիտեմ, բայց փաստ է, դրա համար ասում եմ՝ Նիկոլ ընտրել՝ նշանակում է Հայաստանի վերջը, Հայաստանը փաստացի լուծարել։ Ասում են՝ մի չափազանցրու։ Չեմ չափազանցնում։

Եթե դու առաջ ես տանում այդ թեզը, որ այս տարածքներում ադրբեջանցիներ են ապրել, դա Ադրբեջանի կենտրոնական թեզն է, և եթե նորից Հայաստանի վարչապետ ընտրվել ցանկացողն այդ թեզն է առաջ քաշում, նշանակում է՝ ինքն Ադրբեջանի օրակարգն է սպասարկում։ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրագործում»։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031