Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն խուսափել է անդրադառնալ մեր կողմից բարձրացված բովանդակային և սկզբունքային խնդիրներին՝ դիմումը մերժելով բացառապես ընթացակարգային հիմնավորմամբ. «Արդար քվե» դիտորդական առաքելություն

Մայիս 21,2026 15:14 Share

«Երիտասարդական ակումբների դաշնություն» (ԵԱԴ) հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2026 թվականի մայիսի 19-ին կայացրած N 179-Ա որոշմամբ մերժել է առաքելության ղեկավար Ս. Համբարձումյանի դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը։

Ի՞նչ էր պահանջում ԵԱԴ դիտորդական առաքելությունը

2026 թվականի մայիսի 13-ին ներկայացված դիմումով ԵԱԴ դիտորդական առաքելությունը ԿԸՀ ուշադրությունն էր հրավիրել ընտրական գործընթացում դիտորդական առաքելությունների անկախության, քաղաքական չեզոքության և հանրային վստահության ապահովման առանցքային խնդրի վրա։

Մասնավորապես, դիմումով բարձրաձայնվել էին հիմնավոր մտահոգություններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գործունեության վերաբերյալ, որը ողջամիտ կասկածներ է առաջացնում անկողմնակալության և քաղաքական չեզոքության առումով։

Դիմումում արձանագրվել էր, որ նշված անձնավորությունը ներգրավված է եղել գործադիր իշխանության կողմից ձևավորված հանձնաժողովում, ինչպես նաև հրապարակային քաղաքական գնահատականներով և դիրքորոշումներով հանդես է եկել այնպիսի հարցերի շուրջ, որոնք անհամատեղելի են դիտորդության չեզոքության սկզբունքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների տրամաբանության հետ։

ԿԸՀ որոշումը և դրա վտանգավոր նախադեպը

ԿԸՀ-ն, ըստ էության, խուսափել է անդրադառնալ մեր կողմից բարձրացված բովանդակային և սկզբունքային խնդիրներին՝ դիմումը մերժելով բացառապես ընթացակարգային հիմնավորմամբ։ Հանձնաժողովը նշել է, թե ԵԱԴ դիտորդական առաքելությունը չի հանդիսանում «իրավասու սուբյեկտ» այլ դիտորդական կազմակերպությունների չեզոքությունը վիճարկելու համար, քանի որ, իբրև թե, դրանց գործունեությունը անմիջականորեն չի խախտում մեր ընտրական իրավունքները։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը գտնում է, որ նման մոտեցումը ոչ միայն սահմանափակ մեկնաբանություն է ԿԸՀ լիազորությունների վերաբերյալ, այլ նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում ընտրական վերահսկողության համակարգում։

 

Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր չէ ապահովել, եթե դիտորդական առաքելությունների նկատմամբ չգործեն հավասարաչափ խիստ անկախության և չեզոքության չափանիշներ։

Մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը

Չնայած վարչական վարույթի հարուցումը մերժելու որոշմանը՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ դիտորդական առաքելությունը վերահաստատում է իր հանձնառությունը բացառապես անկախ, անկողմնակալ և օբյեկտիվ դիտորդության սկզբունքներին։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրաձայնել ընտրական գործընթացում առկա բոլոր այն երևույթները, որոնք կարող են վտանգել հանրային վստահությունը, ընտրական արդարության սկզբունքը և ժողովրդավարական գործընթացների թափանցիկությունը։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը համոզված է, որ Հայաստանում ազատ, արդար և վստահելի ընտրությունների կայացումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները, ներառյալ դիտորդական կազմակերպությունները, պահպանեն օրենքով և ժողովրդավարական արժեքներով թելադրված քաղաքական չեզոքությունը։

«Երիտասարդական ակումբների դաշնություն» (ԵԱԴ) հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2026 թվականի մայիսի 19-ին կայացրած N 179-Ա որոշմամբ մերժել է առաքելության ղեկավար Ս. Համբարձումյանի դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը։

Ի՞նչ էր պահանջում ԵԱԴ դիտորդական առաքելությունը

2026 թվականի մայիսի 13-ին ներկայացված դիմումով ԵԱԴ դիտորդական առաքելությունը ԿԸՀ ուշադրությունն էր հրավիրել ընտրական գործընթացում դիտորդական առաքելությունների անկախության, քաղաքական չեզոքության և հանրային վստահության ապահովման առանցքային խնդրի վրա։

Մասնավորապես, դիմումով բարձրացվել էին հիմնավոր մտահոգություններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գործունեության վերաբերյալ, որը ողջամիտ կասկածներ է առաջացնում անկողմնակալության և քաղաքական չեզոքության առումով։

Դիմումում արձանագրվել էր, որ նշված անձնավորությունը ներգրավված է եղել գործադիր իշխանության կողմից ձևավորված հանձնաժողովում, ինչպես նաև հրապարակային քաղաքական գնահատականներով և դիրքորոշումներով հանդես է եկել այնպիսի հարցերի շուրջ, որոնք անհամատեղելի են դիտորդության չեզոքության սկզբունքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների տրամաբանության հետ։

ԿԸՀ որոշումը և դրա վտանգավոր նախադեպը

ԿԸՀ-ն, ըստ էության, խուսափել է անդրադառնալ մեր կողմից բարձրացված բովանդակային և սկզբունքային խնդիրներին՝ դիմումը մերժելով բացառապես ընթացակարգային հիմնավորմամբ։ Հանձնաժողովը նշել է, թե ԵԱԴ դիտորդական առաքելությունը չի հանդիսանում «իրավասու սուբյեկտ» այլ դիտորդական կազմակերպությունների չեզոքությունը վիճարկելու համար, քանի որ, իբրև թե, դրանց գործունեությունը անմիջականորեն չի խախտում մեր ընտրական իրավունքները։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը գտնում է, որ նման մոտեցումը ոչ միայն սահմանափակ մեկնաբանություն է ԿԸՀ լիազորությունների վերաբերյալ, այլ նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում ընտրական վերահսկողության համակարգում։

Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր չէ ապահովել, եթե դիտորդական առաքելությունների նկատմամբ չգործեն հավասարաչափ խիստ անկախության և չեզոքության չափանիշներ։

Մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը

Չնայած վարչական վարույթի հարուցումը մերժելու որոշմանը՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ դիտորդական առաքելությունը վերահաստատում է իր հանձնառությունը բացառապես անկախ, անկողմնակալ և օբյեկտիվ դիտորդության սկզբունքներին։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրաձայնել ընտրական գործընթացում առկա բոլոր այն երևույթները, որոնք կարող են վտանգել հանրային վստահությունը, ընտրական արդարության սկզբունքը և ժողովրդավարական գործընթացների թափանցիկությունը։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը համոզված է, որ Հայաստանում ազատ, արդար և վստահելի ընտրությունների կայացումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները, ներառյալ դիտորդական կազմակերպությունները, պահպանեն օրենքով և ժողովրդավարական արժեքներով թելադրված քաղաքական չեզոքությունը։

Արդարքվե․հայ

«Արդար քվե» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031