Sputnik Armenia. Ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանի հետ կապված իրավիճակը տարօրինակ և անսովոր է անվանել։
«Ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և հայ ղեկավարները նույնպես ասում են, որ չեն ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում և բարգավաճի, և շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես վերջին տարիներին եղել է ԵԱՏՄ-ում», – ասել է Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։


















































