Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչ է և պաշտպանված է մարդու հիմնարար իրավունքներով»

Մայիս 22,2026 19:20 Share

Հայտարարություն` Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հոգեկան առողջության շահարկման վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների հետ, խստորեն դատապարտում է Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հոգեկան առողջության շահարկումը։

Վերջին օրերին թե՛ սոցիալական հարթակներում և թե՛ ընտրողների հետ հանդիպումներին առավել հաճախ են հոգեկան առողջության հետ կապված վիրավորական ձևակերպումները, որոնք օգտագործվում են քաղաքական հակառակորդներին արժեզրկելու և նսեմացնելու համար։

Նման խոսույթն ամբողջությամբ հակասում է ժողովրդավարական և իրավական պետության արժեքներին։
Ավելին, հոգեկան առողջության շահարկումն անթույլատրելի է, քանի որ վերարտադրում է խարանը, խտրական վերաբերմունքը, նպաստում վախի և մեկուսացման մթնոլորտի խորացմանը։

Հիշեցնում ենք, որ հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչ է և պաշտպանված է մարդու հիմնարար իրավունքներով։ Քաղաքական գործիչները, նրանց աջակիցներն ու համակիրները չպետք է թույլ տան մարդու իրավունքների խախտումների հանգեցնող խոսույթ։ Վերջիններս պոզիտիվ պարտավորություն ունեն իրենց խոսքում և գործողություններում բացառելու խտրականության ու խարանի վերարտադրումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր քաղաքական ուժերից և թեկնածուներից պահանջում ենք՝ զերծ մնալ հոգեկան առողջությունը քաղաքական պայքարում շահարկելուց և հանրային բանավեճում պահպանել մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա ՀԿ

Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ

«Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ

«Կարիտաս Արեգակ» Բարեգործական Հիմնադրամ

Ստեփանավանի տեղեկատվական կենտրոն ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031