Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք չեն լկտիություններ ու խառնակչություն, մեզ պետք է համերաշխ իրար հետ ապրենք, իսկ ի՞նչ կլինի, եթե իրենք օտար տարրը Հայաստան բերեն»

Մայիս 24,2026 20:20 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավ անցկացրեցին Նոր Մարաշ եւ Ավան վարչական շրջաններում։ Իրազեկման միջոցառում իրականացնելուց հետո «Ուժեղ Հայաստան»-ի անդամները ընտրողներին ներկայացրեցին իրենց ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն իր ելույթում ասաց, որ մեր երկրում իշխանության պետք է լինեն իրապես համեստ եւ աշխատասեր մարդիկ։ «Մեզ պետք չեն լկտիություններ, մեզ պետք չէ խառնակչություն, մեզ պետք չէ իրար վիրավորել։ Մեզ պետք է համերաշխ իրար հետ ապրենք։ Աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկին է միշտ եղել Հայաստանը։ Չնայած 8 տարվա ընթացքում հանցագործությունները կրկնապատկվել են, բայց էլի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իրենք փորձեն օտար տարրը Հայաստան բերել։ Մենք գիտենք՝ ինչ կլինի։ Եվրոպայի կենտրոնում այդքան զինվորականների մեջ մի հատ հայի չկարողացան պաշտպանել, որ Սաֆարովը չսպաներ, մեզ Կովկասի խորքերում ո՞նց են պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից։ Մենք պետք է մեր հարցը լուծենք, իսկ մեր հարցը այսպես ենք լուծում՝ մեր երկրին բերում ենք փոփոխություն, չենք թողնում, որ օտար տարրերը գան բույն դնեն մեր երկրում ու գիշեր-ցերեկ աշխատում ենք մեր երկրի բարեկեցության համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նա կոչ արեց հասարակությանը՝ ակտիվ մասնակցել ընտրություններին․ «Եթե չենք գնում ընտրության, այդ ձայնը գնում է Փաշինյանին։ Գնացեք ընտրության, որ սրանք գնան»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031