Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախալի է, տեսնել, որ Արթուր Օսիպյանի կալանավորման դեմ խոսում են նաև իշխանությանը լոյալ որոշ դերակատարներ. Տիգրան Գրիգորյան

Մայիս 25,2026 13:24 Share

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրախալի է, իհարկե, տեսնել, որ Արթուր Օսիպյանի քրեական հետապնդման ու նրա կալանավորման դեմ խոսում են նաև իշխանությանը լոյալ որոշ դերակատարներ, սա նշանակում է, որ ամեն ինչ դեռ անհույս չէ:

Բայց վերջին տարվա ընթացքում այդ նույն դերակատարներից շատերը արդարացնում կամ ռացիոնալացնում էին օրենքի գերակայության սկզբունքի ոտնահարման, իրավապահ և դատական համակարգերի քաղաքական նպատակներով գործիքայնացման և ընտրովի արդարադատության բազմաթիվ դեպքեր:

Այդ ընթացքում մենք և մի շարք այլ գործընկերներ զգուշացնում էինք, որ արձագանքը չպետք է պայմանավորված լինի նրանով, թե ում դեմ են ուղղված այդ գործընթացներն ու գործիքները: Եթե այսօր լռում ենք կամ արդարացումներ ենք գտնում այդ բոլոր հակաժողովրդավարական և հակաիրավական քայլերի համար, քանի որ դրանք ուղղված են մեզ համար անընդունելի դերակատարների դեմ, ապա մենք դրանով նորմալացնում ենք այդ գործելաոճը, որը վաղը արդեն այլ դերակատարների է թիրախավորելու:

Եվ հիմա այդ օրը եկել է. նախկինների, Ռուսաստանի, օլիգարխների հետ կապ չունեցող մարդու ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, իրավապահ և դատական համակարգերի գործիքայնացմամբ, ընտրովի արդարադատությամբ հետապնդում են:

Ու կարծում եմ, որ այս միտումը միայն խորանալու է ընտրություններից հետո: Այդ թվում նաև այն պատճառով, որ այդ նույն մարդիկ ու ավելի լայն հանրությունը շարունակելու են անձական նախասիրություններով առաջնորդվել՝ իշխանական լիազորությունների չարաշահման ու քաղաքական նպատակներով պետական համակարգի գործիքայնացման նոր դրվագներին արձագանքելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031