Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել

Մայիս 26,2026 11:04 Share

Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝  մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։

Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։

Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։

Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։

Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031