Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու մեր էլի երկու շախմատիստուհի հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի առաջնությունում

Մայիս 26,2026 13:45 Share

Բաթումում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի 16 շախմատիստուհի։

Հաղթանակով են մեկնարկել մեր առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, ինչպես նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Նվարդ Հայրապետյանն ու  Պոլինա Կոբակը։

Հայ կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւերով խաղացել է  հայաստանցի Աննա Խաչատրյանի հետ եւ միավորը բաժանել է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել