Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում զոհվածի ընտանիքի նպաստն են կտրել, 3 անչափահաս երեխա ունի, ինչի՞ համար. քաղաքացին՝ Փաշինյանին

Մայիս 26,2026 15:25 Share

«Ես ոչ կռվի եմ եկել, ոչ բողոքելու եմ եկել»,- այսօր Չարենցավանում Նիկոլ Փաշինյանին մոտենալիս այսպես սկսեց արդարանալ չարենցավանցի Գրետա Բաբայանը:

Փաշինյանն առանց լսելու՝ ասաց՝ ժամանակի խնդիր ունի՝ հարցերը տվեք, հետո կպատասխանեմ: Քաղաքացին առարկեց՝ չէ, ինչ հետո. «Ուղիղ 3 ժամ սպասել եմ: Ես զոհված ազատամարտիկի հորքուր եմ, զոհվել է 44-օրյայի ժամանակ, ունի երեք անչափահաս երեխա: Նրանց նպաստը կտրել են, ինչի՞ համար: Մեկ էլ ես էլ եմ նպաստառու եղել: Տանն ապրում ենք ես ու եղբայրս, թոշակառու ենք, մեր նպաստն էլ են կտրել, ինչի՞ համար: Եկել մեր տունը նկարել են, ասում են հեռուստացույց, սառնարան ունեք, ձեզ չի հասնում»:

Ի պատասխան Փաշինյանը տիկին Գրետային ասաց՝ տվյալները ներկայացնի իր օգնականին: Տիկին Գրետան ձեռքը թափահարեց ու հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031