Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։
Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության և պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Պաշտպանության նախարարությունից պարզել՝ երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել, և հատկապես՝ ինչու է հանվել խաչը։ Սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ «Ժողովուրդին» փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան «մայիսի 28-ից հետո»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































