ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
«Хроника Кавказа»-ի տխրահռչակ նյութի վերաբերյալ «Factor»-ի հետաքննությունն ուղիղ ապացուցում է, որ այն հայաստանյան ներքաղաքական զարգացումների և հասարակական տրամադրությունների վրա ազդելու ադրբեջանա-թուրքական փորձ է եղել՝ դասական իմաստով հենց հիբրիդային հարձակման օրինակ։
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս օրերին կիրառվում է նաև ԱԲ-ի օգնությամբ մեկնաբանությունների գեներացում և կեղծ օգտահաշիվների միջոցով տարածում «Telegram»-ի հայալեզու տիրույթում։
Մասնավորապես, այս տելեգրամյան ալիքում երեկ աշխատել է «Andranik Grigorian» կեղծ օգտահաշիվը՝ թողնելով ԱԲ-ով փնթի կերպով գեներացված երեք մեկնաբանություն (երկուսը ջնջվել են իմ կողմից), որոնցից մեկի խտապատկերը կցված է։
Կարդացեք նաև
Գրեթե համոզված եմ, որ հայալեզու այլ տելեգրամյան ալիքներում ևս նույնանման պատկեր է լինելու։
Հ.Գ. հենց այս գրառման տակ էլ ռուսերենով մեկնաբանել է նորից, դրան չեմ արգելափակում զուտ հետազոտական նպատակներով, խնդրում եմ ուշադրություն չդարձնել և չարձագանքել։


















































