«Ռոսատոմը» հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել է Լիխաչովը։
Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:


















































