Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությունից ավելի քան 63 միլիոն դրամ է պահանջում. «Հրապարակ»

Մայիս 28,2026 11:28 Share

Նախկինում գրել էինք, որ Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված՝ քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը եւ անվավեր ճանաչել այդ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը։

Իմ տեղեկություններով, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը գտնվում է Բաքվի բանտում։

Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված այլ ընկերության՝ «Դիս Փրոփերթիսի» դեմ նույնպես քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։

Համայնքապետարանը դատարանից խնդրել է «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամից՝ հօգուտ Դիլիջանի համայնքապետարանի, բռնագանձել 63 միլիոն 227 հազար 898 դրամ՝ որպես վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների գումար, ինչպես նաև հիմնադրամից՝ հօգուտ համայնքապետարանի, բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1 միլիոն 896 հազար 837 դրամի չափով։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031