Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Գոլդեն Փելեսը կամ Հովիկ Աբրահամյանի դղյակը չդարձրիք ծերերի խնամքի կենտրոն, այլ այն գնեց նորահայտ օլիգարխը»․ հարց՝ Փաշինյանին

Մայիս 28,2026 16:15 Share

«Այդ ամեն ինչով վարույթներ են հարուցված և դրանք քննվում են, այդ թվում Ձեր նշած դեպքը քննության առարկա է։ Եվ ես նաև նման դեպքերը նկատի ունեմ, որ ասում եմ՝ շատ հաճախ չենք կարողանում արագ արդյունքների հասնել, քանի որ պայմանական ասած՝ մաֆիան դեռ շարունակում է որոշ տեղեր շոշափուկներ ունենալ, և մենք դրանք կտրելով՝ գնում ենք առաջ, որ մեր առաջ դրած խնդիրը լուծենք։ Մենք պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա հետ բերենք»,-լրագրողի փաստմանը՝ ասում եք, որ Ծառուկյանի՝ սարի գլխի տունը դարձնելու եք ծերերի խնամքի կենտրոն և հարցին՝ այդ նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ Գոլդեն Փելեսը, Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը չդարձրիք ծերերի խնամքի կենտրոն, այլ այն գնեց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան հարցի՝ արդյոք իր մրցակիցների հետ անհավասար պայմաններում չէ՞, որ օրինակ՝ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, իսկ իր քարոզարշավին մասնակցում են մարզպետներ ու համայնքի ղեկավարներ, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ինչ վերաբերվում է մարզպետներին, համայնքի ղեկավարներին, ապա նրանք քարոզչության մեջ ներգրաված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031