Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն ու փեսան գնացել, պետությանն անցած իրենց տան քարերը պոկել են, քրեական գործ է հարուցվել»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 29,2026 11:30 Share

«Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է։ Էդ մարդիկ էնքան գող են, որ դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է, դրանից հետո գնացել, տնից գողություն են արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված»,-Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դիլիջանցիներին ասաց, թե պատկերացնում ենք՝ ձեր ու մեր տնից գողություն են արել․ «Այսինքն՝ հասկանո՞ւմ եք՝ կադաստրում գրանցված է, որ այդ տունը պետական գույք է։ Ծառուկյան Գագոն և փեսան գնացել, պատերից քարերը պոկել, մեր, ձեր տնից գողություն են արել, և հիմա քրեական գործ է հարուցված․ մի հատ էլ դրա համար են դատվելու։ Իրենց նախկին տունը, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով բռնագանձվել է  և դարձել պետական սեփականություն, դրանից հետո պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, չգիտեմ՝ ոսկեջրած է եղել, ինչ է եղել։ Հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ քարը իրենցը չի եղել»։

Դիլիջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031