Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պարագայում, փաստացի, Ադրբեջանը դիտարկվում է որպես Հայաստանին գազ մատակարարող երկիր. Վահե Դավթյան. «Հրապարակ»

Մայիս 29,2026 11:34 Share

«Հրապարակ»-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։

– Ի՞նչ այլ շուկաներ կան, որտեղից Հայաստանը կարող է գազ ներկրել, եւ արդյոք TRIPP-ը կարո՞ղ է ազդեցություն ունենալ։

– TRIPP-ը դիտարկվում է որպես փաստացի մի նախագիծ, որով պետք է անցնի նաեւ գազամուղ։ Խոսքը գնում է TRIPP-ի միջոցով Հայաստան-Ադրբեջան գազատրանսպորտային համակարգերի միացման մասին։ Այսինքն, TRIPP-ով անցնելու է գազամուղ, որը ելք է ունենալու նաեւ Հայաստանի գազատրանսպորտային համակարգ։ Այս պարագայում, փաստացի, Ադրբեջանը դիտարկվում է որպես Հայաստանին գազ մատակարարող երկիր։ Քանակական առումով այստեղ հարցեր կարող են լինել, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը, այսօր ֆիզիկական ծավալների հետ կապված, ունի խնդիրներ, եւ վստահ չեմ, որ ամբողջությամբ կկարողանա ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը, բայց եթե, դիցուք, սա տեղի ունենա, ապա վերածվելու է շատ լուրջ քաղաքական ազդեցության եւ փաստացի մի կախվածությունից, որը Ռուսաստանից կախվածությունն էր, Հայաստանն անցում է կատարելու մեկ այլ՝ անհամեմատելի ավելի վտանգավոր կախվածության, որն Ադրբեջանից կախվածությունն է։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031