Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ. Արթուր Օսիպյանի կոչը hացադուլի 11-րդ օրը

Մայիս 29,2026 17:28 Share

Արթուր Օսիպյանի կոչը հանրությանը.
Հացադուլի 11-րդ օր։

Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։

Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։
Կանխավ շնորհակալ եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031