Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր կառավարության օրակարգում պետք է դիվերսիֆիկացումը bold տառերով գրված լինի, ու ոչ միայն գրված, այլև երաշխավորված ֆինանսավորմամբ ամրագրված». Հայկազ Ֆանյան

Մայիս 29,2026 22:50 Share

Հայկական սոցիալ-տնտեսական հետազոտությունների կենտրոնը՝ ACSES -ը, ներկայացրել է՝ Հայաստանի արտահանման զգայունությունը ռուսական շուկայից։

✅ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են 2 միլիարդ 964 միլիոն դոլար, որի մեջ ներառված են և՛ տեղական ծագման, և՛ վերաարտահանվող (ոչ տեղական)ապրանքները։

✅ Դեպի Ռուսաստան տեղական արտահանման կառուցվածքում TOP 10 ապրանքախմբերը ապահովում են Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալի 26%-ը, որոնցից առաջատար դիրք է զբաղեցնում կոնյակը և այլ թունդ ալկոհոլային խմիչքները՝ 285 մլն դոլար արտահանման ծավալով, ինչը Հայաստանից այդ ապրանքախմբի ընդհանուր արտահանման 84%ը։

✅ Թունդ ալկոհոլային խմիչքներին հաջորդում են մրգերը՝ 104 մլն դոլար արտահանման ծավալով (93%), բանջարեղենը՝ 86 մլն դոլար (98%) և ձկներն ու չկնամթերքը՝ 81 մլն դոլար (97%):

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.

«Այս գծապատկերում ներկայացված է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից արտահանվող Top 10 ապրանքների գծով, ինչպես տեսնում եք իրավիճակը խիստ մտահոգիչ է․․․
Նոր կառավարության օրակարգում, անկախ այս էսկալյացիայի հանգուցալուծման արդյունքից, պետք է դիվերսիֆիկացումը bold տառերով գրված լինի, ու ոչ միայն գրված, այլև երաշխավորված ֆինանսավորմամբ ամրագրված․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031