Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարորդը, որը 2018-ին նստել է մեր ավտոբուսը, քշել չի իմացել, մուննաթ է գալիս բոլորի վրա, քշելու ժամանակ հաց է ուտում․ նրան պետք է ճամփենք»

Մայիս 29,2026 23:40 Share

«Այս վարորդը, որը 2018 թվականին նստել է մեր ավտոբուսը, քշել չի իմացել։ Ժողովուրդ, այս վարորդին պետք է ճամփենք։ Նախ՝ լավ չի քշում, երկրորդը՝ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդը՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդը՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Վարորդ բերենք, որ կարգի բերի մեր ավտոբուսը, տեղ հասնենք, ժողովուրդ։ Սա է մեր ճանապարհը՝ փորձառու մարդ, ով մեզ տեղ կհասցնի»,- Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ մեր երկիրը երկու մարտահրավեր ունի։ Մեկն այն է, որ Հայաստանում հայերն այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել երկիրը։ Դրա համար երկրի ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը։

«Երկրորդ բանը՝ մենք պայքարում ենք, որ մեր երկիրը հայկական մնա։ Ադրբեջանի ղեկավարը չի հավատում, թե ինչ մեծ շանս է իր ձեռքն ընկել, այդ ո՞ր հայը կտար այն, ինչ ուզեին։ Հիմա նոր բան է ուզում․ Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակված կոնցեպտ կա՝ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտ», որտեղ գրված է, թե ոնց պետք է վերադառնան, ինչ իրավունքներ պետք է ունենան, որ հայկական ոստիկանությունը պետք է իրավունք չունենա իրենց վրա։ Ասում են, որ իրենք ունեն բոլոր իրավունքները՝ որպես մեր երկրի հավասար տերեր։

Ադրբեջանի ղեկավարը երկու ամիս առաջ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրից հետո ցանկանում է, որ գիտնականները պատրաստեն հիմք՝ ադրբեջանցիների վերադառնալու համար։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ասում է՝ մենք պետք է սովորենք ադրբեջանցիների հետ ապրել։ Այդ ո՞նց է՝ Արցախում իրենք չսովորեցին մեզ հետ ապրել, ո՞նց է Բաքվում, Սումգայիթում չսովորեցին, ո՞նց է Նախիջևանը դատարկվել է։

Այդ մենք պետք է սովորե՞նք, մեր մեծ հայրենիքի 10 տոկոսն են թողել իրենց նմանները։ Ասում է՝ հարմարվեք, որ գան իրար հետ ապրենք։ Ո՞ւր ապրենք, ուր եկան՝ հելանք։ Երեկ էլ Հայաստանի վարչապետն ասում էր՝ մենք ի նկատի ունեինք, որ որպես տուրիստներ գան։ Ադրբեջանցին որպես տուրիստ գա Հայաստան, ի՞նչ անի, ո՞ւմ եք խաբում, ի՞նչ տուրիստ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակի դեպքում ընդունելու են հակասաֆարովյան օրենք, որը գործելու է հարյուր տարի։ Ըստ այդ օրենքի՝ ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենա հող ու գույք գնել ՀՀ-ում, 10 օրից ավելի իրավունք չի ունենա բնակվել Հայաստանում։ «Մեզ պետք է մեր երկրում որակական փոփոխություն բերենք, որ հայերը մնան, իսկ ադրբեջանցիները չգան»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031