Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպած համերգի ժամանակ բեմահարթակ հրավիրեցին այս քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։
Նա ասաց․ «Մի շաբաթ առաջ այստեղ բացասական էմոցիա էր տիրում (ի նկատի ուներ ՔՊ-ականներին, Նիկոլ Փաշինյանին, որը խոստանում էր իշխանափոխություն կատարել Գյումրիում ԱԺ ընտրություններից հետո), խնդրենք Տեր հորը, թող աղոթի․ չարը չքվի, բարին կատարվի»,- ու իր հերթին բեմ հրավիրեց քահանային։
Քահանան Տերունական աղոթք հնչեցրեց, հավաքվածները ևս նրա հետ աղոթեցին, որից հետո ընթերցվեց Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































