Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի օրերին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը չորրորդ զավակն է ունեցել

Մայիս 31,2026 14:26 Share

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը վերջին երկու օրերին ավելի մեծ ոգեւորությամբ է շարունակում քարոզարշավը Հայաստանի տարբեր մարզերում։ Պատճառը մայիսի 28-ին կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի չորրորդ զավակի՝ երկրորդ որդու լույս աշխարհ գալն է։

Aravot.am-ի հետ զրույցում բազմազավակ հայրն ասաց. «Ուժը, զգացումները, որ որդիս պարգեւել է ինձ, բառերով փոխանցելը հեշտ չէ։ Ես պատահականությունների չեմ հավատում։ Ես հավատում եմ Աստվածային նախախնամությանը։ Քանի որ զավակս ծնվել է մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, օրվա խորհրդով նրան տվել ենք Արամ անունը։ Իմ համար դրա մեջ շատ մեծ իմաստ կա ու այն այս գործընթացների մեջ հազարապատկել է էներգիան, ուժը, հավատը։ Թեպետ հավատը միշտ կա, բայց այնուամենայնիվ, հազարապատկվել է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031