Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Երեւանցիները միշտ եղել են մեր կողքին։ Ես դա զգում էի նաեւ բանտի խցում»

Մայիս 31,2026 22:45 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը գտնվում է տնային կալանքի ռեժիմում, իր տանը հյուրընկալելով երեւանցիներին՝ ասաց. «Երեւանցիներին շատ բան չունենք ասելու։ Այս տասն օրվա ընթացքում կոչ ենք անելու, որ բոլորը գնան ընտրության, առավել եւս՝ երիտասարդներին։ Բոլորը պետք է հասկանան, թե ինչ կարեւոր գործ ենք մենք անում ձեզ հետ։ Տեսնում ենք, թե ինչ են անում մեր ժողովրդի գլխին։ Ամեն օր ձերբակալություններ։ Մարդիկ, որոնք այսօր նվաստացած չեն, ոգի ունեն, պայքարում են իրենց հայրենիքի համար, դարձել են այս իշխանության թշնամին։ Սրանք հաճույք են ստանում մարդկանց ցավ պատճառելուց։

Բայց ես վստահ եմ, որ երեւանցիների վրա դա զրո ազդեցություն է ունենում, քանի որ, իրոք, հենց առաջին օրից երեւանցիները մեր կողքին էին։ Ես դա զգում էի նույնիսկ բանտի խցում։ Ու մեր տղաներին, ում այսօր ուղարկում են կամ բանտ, կամ տնային կալանք են տալիս, բոլորն ավելի են ակտիվանում։ Բոլորը պայքարի մեջ են նույնիսկ բանտի խցից, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա մեր վերջին շանսն է։

Պատկերացրեք, եթե հիմա մենք չենք պայքարում։ Չկա ոչ մի ուժ, որ կարողանա այդքան պինդ, այդքան համառ, այդքան էֆեկտիվ պայքարել այս իշխանության դեմ։ Մենք ընդամենը յոթ ամսվա կուսակցություն ենք եւ յոթ ամսում հաղթող կուսակցություն ենք դարձել։ Մեկ քայլ ենք հեռու հաղթանակից։ Եվ այս տասն օրը մի քիչ ավելի ակտիվ, ավելի համառ պայքարեք, հասկացրեք մեր ժողովրդին, որ իրենք ընտրություն են կատարում հայկական եւ ադրբեջանական իշխանության միջեւ։

Մենք ունենք Ալիեւի մարզպետը Հայաստանում, որը քանդելու է մեր երկիրը։ Հիմա նրանք էլ ամեն օր հայտարարում են, որ իրենց դուր է գալիս էրիվանը։ Այսպիսի խոսույթ, բոլորս հիշում ենք, նախկինում չի եղել։ Սրանք ամեն ինչից վախենում են։ Սա ոչ մի քայլ չի անում, որ պայքարի սրա դեմ։ Վստահ եղեք՝ բացի մեզանից, ոչ մեկը չի կարող լուծել այս հարցը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031