Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,- նշվում է Կրեմլի կայքում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ․
Կարդացեք նաև
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ»:


















































