Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ

Հունիս 01,2026 14:30 Share

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերը տեղավորվում են Երևանի որբանոցներում:

1915-1916 թթ. հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը երկու անգամ այցելում է Երևան, լինում Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցում, շփվում Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հետ: Նա ցանկանում էր տեղեկություններ հավաքել կոտորածների ու տեղահանության վերաբերյալ՝ երեխաներին հնարավորություն տալով կիսվելու իրենց պատմություններով: Հաշվի առնելով մանկական նուրբ ու խոցելի ներաշխարհը՝ Տերյանն այն կազմակերպում է խաղ-դասի միջոցով:

8-15 տարեկան երեխաները շարադրության միջոցով թղթին են հանձնում իրենց պատմությունները՝ վավերագրելով բացառիկ դրվագներ Արճեշի, Շատախի, Ալաշկերտի կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, Վանի ինքնապաշտպանության, Վասպուրականի գաղթի վերաբերյալ:

Երեխաների հիշողություններում առանձնակի տեղ են զբաղեցնում դիմադրական մարտերը՝ «Վանի կռիւը», «Վանի պատերազմ» վերնագրով, որին գործուն մասնակցություն էին բերել նրանցից շատերը: Այս շարադրությունները (թվով 30, 46 ձեռագիր թերթ) պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

100 տարի անց՝ 2016 թվականին, հայ որբերի այս հուշերն առաջին անգամ հրատարակել է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»:

Շարադրությունները ոչ միայն Հայոց ցեղասպանության բացառիկ վկայություններ են, այլև երեխաների աչքերով և թարմ հիշողությամբ պահպանված ու փոխանցված ժամանակի վկան են:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930