Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

Հունիս 01,2026 14:18 Share

Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:

«Հայաստանից ու արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին: Նրանք նշում են, որ թողնելով հարստությունն  ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փրկելու փորձով, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները կթողնեն, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով», – գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակ Թոմաշ Վլաչը (Tomáš Vlach) մեջբերում է առաջադրող խմբի հայտարարությունը, ըստ որի «Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսություն, բանակցություններ ու փոխըմբռնում փնտրելու համար»:

Նա գրում է, թե դեռ պարզ չէ՝ ինչ արդյունք կունենա առաջադրումը: «Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի մոտ երկու տասնյակ հայ բանտարկյալների ճակատագիրը՝ ութ քաղաքական գործիչ ներառյալ, գրեթե միջազգային ուշադրության չի արժանանում, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպաններն այդ գործերը քաղաքական դրդապատճառ ունեցող են համարում»:

Հեղինակը մեջբերում է նաև միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարությունը, որը Բաքվի դատավարությունները արդարադատության նկատմամբ ծաղր է որակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930