Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր պետությանը, հայրենիքին չեն դավաճանել եւ մաքուր ձեռքերով աշխատել են»․ Նարեկ Կարապետյան

Հունիս 01,2026 15:10 Share

«Մենք պատրաստ ենք համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր պետությանը, հայրենիքին չեն դավաճանել եւ մաքուր ձեռքերով աշխատել են, միայն թե մեր երկիրը հանենք այս վիճակից»,- այսօր Նոր Հաճնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Երկրի առաջնորդը պետք է լինի տնտեսագետ, չպետք է լինի դեղին մամուլի ղեկավար։ Մենք ժամանակ չունենք, մեզ պետք է տեսած մարդ, ունեցվածքով մարդ եւ նաեւ մի քիչ ավելի դիսցիպլինայով մարդ, ժողովուրդ։ Ավելի լավ է դիսցիպլինայով ու աշխատող ղեկավար ունենանք, ով Հայաստանի հիմքը ուրիշ ձեւ կդնի, քան այսպես պոնչիկ ուտելով՝ գնանք առաջ ու տեսնենք, որ հարեւանները 100 կմ ժամ արագությամբ մեր կողքով անցան։ Մենք խոսք ենք տալիս՝ սկսելու ենք աշխատել, եւ երկիրը ամեն օր տարբերություն է զգալու։ Առաջին տարին ամենադժվար տարին է լինելու, երկրորդ տարին լինելու է շրջադարձային, երրորդ տարին մենք քաղելու ենք մեր աշխատանքի բերքը։ Իրար հետ պետք է աշխատենք, մեր երկրին փոփոխություն պետք է բերենք։ Երկրի դրվածքը աշխատանքային է լինելու, չի լինելու կուսակցական, ով կարողանա հարց լուծել Հայաստանի համար, մեր գլխի տեղ ունի՝ որ կուսակցությունից ուզում է լինի»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ այն գործելաոճը, որը եղել է մեր երկրում վերջին տարիներին, ցույց է տվել, որ դա մեզ կորստի է տանում։ «Գործելաոճի մեջ պետք է մտցնենք նոր օրակարգեր, Հայաստանի գլխավոր օրակարգը չպետք է լինի իրար փնովելը։ Հայաստանի գլխավոր օրակարգը պետք է լինի հողի վրա գործ անելը։ Ամեն օր մենք պետք է աշխատենք, ամեն ժամ պետք է աշխատենք, ավելի արագ շարժվենք, քան մեր հարեւան երկրները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպում անցկացրեց նաեւ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930