Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին ծննդյան առթիվ թուրքական ֆես նվիրեցին

Հունիս 01,2026 17:08 Share

«Այսօր մեր տխրահռչակ վարչապետի ծնունդն է, եւ մենք չէինք կարող այստեղ գալ դատարկ ձեռքերով: Մեզ հետ բերել ենք թուրքական ֆեսեր՝ որպես նվեր ներկա կառավարիչներին»,- այսօր կառավարության շենքի դիմաց այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնունդը շնորհավորեցին մի խումբ դաշնակցական երիտասարդներ:

Ցուցարարներից մեկը բացատրեց նվերի իմաստը. «Որ հունիսի 8-ից այս գլխարկները պատվով կրեն ու գնան իրենց բարեկամների մոտ՝ Ադրբեջան, Թուրքիա: Վստահ եմ՝ հունիսի 8-ից հետո նրանց այնտեղ գրկաբաց սպասելու են»:

Այս ասելուց հետո ցուցարարները կարմիր ֆեսերը դրեցին կառավարության շենքի դիմաց:

«Կառավարիչներ են, որոնց օրոք տարիներ շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հնչած քարոզչական լոզունգներն ու նարատիվները ոչ միայն չէին պատասխանվում, այլ տեղափոխվում էին այս շենք եւ հնչում էին ամենաբարձր մակարդակով: Կառավարիչներ, ում օրոք հայ ժողովուրդն ունեցել ու շարունակում է ունենալ ամենամեծ կորուստը»,- հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930