«Սրբազան պայքարի» աջակից, բլոգեր Արմեն Ալեքսանյանն այսօր ուղիղ եթերով ահազանգել է երեկ գիշերը Մուսա Լեռան ճանապարհին իր մեքենայի հրկիզման մասին:
«Հրդեհի հանգամանքները չգիտեմ, բայց մեքենայիս մեջ սալյարկայով շիշ եմ հայտնաբերել: Փորձում են ինձ լռեցնել, որ ակտիվ չլինեմ, բայց սա ինձ չի ընկճում, իմ պայքարի մեջ եմ»,- ասաց բլոգերը:
Նա նաեւ հիշեցրել է, որ երկու տարի առաջ էլ փորձ է եղել իր մեքենայի անիվները վնասել, հայելիները կոտրել. «Հիմա եկան, հասան այն աստիճանի, որ արդեն մեքենան են վառում: Երեւի թե հունիսի մեկին լավ նվեր արեցին Փաշինյանին»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արմեն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից


















































