Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ»․ Արման Թաթոյանի դեմ կեղծ քարոզչության պատասխանը

Հունիս 01,2026 18:35 Share

Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ, ՔՊ-ն պետք է զրկվի իշխանությունից։ Վերջ, սա կարմիր գիծ է։ Հայաստանի վարչապետ չի կարող ընտրվել Ադրբեջանի թեկնածուն։

Այս մասին տեսանյութ է տարածել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված կեղծ, արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութին։

«Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին։ Ա՛յ սրիկաներ, ե՞րբ ենք մենք այդպիսի բան ասել։ Սա ի նշան նրա է, որ մենք հաղթում ենք, անցնում ենք խորհրդարան։ Մեր ընտրողներին եմ դիմում, խնդրում եմ՝ չհավատալ այս կեղտոտ, սրիկա քարոզչությանը, հետևել միայն իմ խոսքին, իմ ասածներին, իմ գործունեությանը, մեր թիմին։

Անպայման հաղթելու ենք ու ազատվելու ենք այս կեղտոտ համակարգից»,- ասել է Թաթոյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930