Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի շտաբերում, դաշնակցական պատգամավորի բնակարանում

Հունիս 02,2026 13:46 Share

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է այսօր անցկացրել «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակում գտնվող նախընտրական շտաբերում եւ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում: Այս մասին ահազանգում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս չարիքի իշխանությունը նման մեթոդներով ցանկանում է սահմանափակել եւ կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի գործունեությունը եւ ազդեցություն ունենալ մեր աջակիցների ու ընտրողների վրա, բայց չի ստացվելու: Նիկոլ Փաշինյան, դու եւ քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի եք ու ճղճիմ, նման քայլերով որեւէ արդյունքի չեք հասնելու»,- ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա, իշխանությունների այս գործողությունները իշխանությունը կորցնելու վտանգը տեսնելու հանգամանքով է պայմանավորված:

«Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել ու տեսնել այս ամենը եւ համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձեւանալ պարզապես հնարավոր չէ»,- հավելեց Սաղաթելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930