Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է կսահմանի հայաստանյան ծագման և Հայաստանից առաքվող սերմավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ կապված այն հանգամանքի հետ, որ բացակայում են այդ երկրների կողմից կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ստացումը հաստատող մեխանիզմները։
Սահմանափակումները կգործեն մինչև բեռնվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։
Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների և լիարժեք չի իրականացնում գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության իր լիազորությունները։
Կառավարության 2019 թվականի կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվել է, իսկ դրա լիազորությունները փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության հարցերով զբաղվում է հենց այդ գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, գյուղմթերքի վերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների և ձկնաբուծության ոլորտների համար», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


















































