Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քարոզարշավն անարդար է ընթանում. երկրում իշխանափոխության հարցը չի լուծվի քվեարկության միջոցով. Վազգեն Մանուկյան

Հունիս 02,2026 17:27 Share
Աջակցեք aravot.am-ին

Sputnik Armenia. Հայաստանում քարոզարշավն անարդար է ընթանում. երկրում իշխանափոխության հարցը չի լուծվի քվեարկության միջոցով`կարծում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Եթե նորմալ ընտրություններ լինեին, Նիկոլ Փաշինյանը կպարտվեր, քանի որ ընդդիմության ստացած ձայների քանակը շատ ավելի մեծ է, քան նա կստանար», – Մոսկվայում Լազարևյան ակումբի արտակարգ նիստում ասել է նա։

Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, և ամբողջ վարչական ապարատը գործի է դրվել։

«Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ մարդիկ գնում են, ինչ-որ թղթեր են նետում տուփերի մեջ, և Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Ես պարտվել եմ, հեռանում եմ»։ Նման սցենարը հանրապետությունում անհնար է»,- նշել է Վազգեն Մանուկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել