Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսը կոչ է անում քվե տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին

Հունիս 03,2026 12:04 Share

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 7–ին իրենց քվեն տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին։

Կոմկուսի հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 7–ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Այս ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում, երբ դրված է պետության ու պետականության լինելիության հարցը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ունենալով պետականակերտման ու պետական կառավարման բազմամյա փորձ, որոշեց չմասնակցել այս ընտրություններին՝ գաղափարական պայքարի բացակայության, ընտրությունների անձնավորման եւ քաղաքական հակառակորդների ձերբակալությունների պատճառով։

Մենք կոչ ենք անում մեր համակիրներին ու ազգաբնակչությանը ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ հունիսի 7–ին անպայման մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգայի Ժողովի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին, որոնք կողմ են Հայաստանի պետականության պահպանմանը, սոցիալական արդարությանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը եւ հզոր ու անկախ Հայաստանի տեսլականին։

Ձեր յուրաքանչյուրի քվեից է կախված Հայաստանի Հանրապետության եւ մեր բոլորի ապագան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930