Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը հաշտության առաջարկություն է անում Բագրատ Սրբազանին՝ հատուցել գույքի կադաստրային արժեքը

Հունիս 03,2026 12:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վազգեն Գալստանյանի՝ Բագրատ Սրբազանի, «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին այսօրվա դատական նիստը կարճ տեւեց։

Դատախազությունը հաշտության առաջարկություն է անում՝ հատուցել գույքի կադաստրային արժեքը եւ գույքը վերադարձնել պետության հաշվեկշիռ։ Սակայն պաշտպանական կողմն այդ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ։

«Եթե նախնական տարբերակը լինի, պաշտպանական կողմը համաձայն չի լինի, որովհետեւ դատախազությունը, երբ վնասներ է գնահատում, գույքը հաշվում է շուկայական գնով, բայց հենց գալիս է իրենց կողմից հատուցում տալը, չգիտես ինչի, ուզում են փոխհատուցել կադաստրային գնով։ Ամենայն հավանականությամբ, քննարկելուց հետո պետք է առաջարկենք, որ գույքը տրվի շուկայական արժեքով գնահատման։ Եթե նման պայմանի համաձայն կլինեն, իմաստ կունենա քննարկել հաշտության հեռանկարը»,- Aravot.am-ին ասացին Բագրատ Սրբազանի պաշտպանները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին, ժամը 10։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: