Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին ձևը էլ չկա»․ Գնել Սանոսյանը՝ ընդդիմությանը

Հունիս 03,2026 20:50 Share

«Լավ ասացվածքներ ունենք՝ կարմիր կովը կաշին չի փոխում, պտուղը ծառից հեռու չի ընկնում կամ երկու երնեկ մի տեղում չի լինում։ Սրանք դարերով ապացուցված ասացվածքներ են։ Մեր ընդդիմությունը որոշել է՝ երկու երնեկ մի տեղ անի, որոշել են բոլորով օգնեն, որ Քոչարյանը վարչապետ դառնա, իրենք էլ ազատվեն իրենց քրեական գործերից, ապօրինի գույքերի, փողերի լվացման և այլ նման խնդիրներից։ Բայց փորձը ցույց է տալիս, որ երկու երնեկ չի լինելու, չի ստացվելու իրենց մոտ»,- Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ ընդդիմությունը, երկար տարիներ լինելով իշխանություն, ընտրվել է ընտրակաշառքի, լցոնումների, քվեատուփում առկա քվեաթերթիկները փոխելու միջոցով․ «Երկար տարիներ այդ արատավոր ձևը կար։ Մի անեկդոտ եմ հիշում։ Մի մարդ երկար տարիներ բերդում անցկացնելուց հետո դուրս է գալիս, լսում է մի կնոջ ու երեխայի խոսակցություն ու զարմանում, ասում՝ ոնց՝ հին ձևը էլ չկա՞։ Հիմա ընդդիմությանն ասում եմ՝ հին ձևն էլ չկա, դուք էլ չեք ընտրվելու։ Ազատ, արդար ընտրություններով դուք երբեք իշխանության չեք գալու»։

ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930