«Չորս օրից հանրաքվե է երկու բանի մասին՝ շարունակում ենք այսպես թույլ մնալ, շարունակում են թույլ տալ հարևաններին՝ օգտագործել մեզ, թե՞ կանգնում ենք, մեր մեջքն ամրացնում ու սկսում զարգանալ»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց՝ «ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար։ Ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը, պահպանել հայկական, պետք է քվեարկի «Ուժեղ Հայաստան»-ի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց նաև այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի վերաբերյալ ադրբեջանական ծրագրերն ու դրանից բխող վտանգները։ «Մենք ասում ենք, որ Հայաստանում լինելու է առաջնորդ, որը երբեք դա թույլ չի տա, Ալիևի ու Փաշինյանի ծրագիրը հօդս է ցնդելու»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































