Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Եթե ԵԱՏՄ-ն չի պաշտպանում իր անդամ պետության տնտեսական շահը, այդ միությունն ինչի՞ համար է պետք. Արման Բաբաջանյան

Հունիս 05,2026 12:08 Share

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Յուրաքանչյուր տնտեսական միության իրական արժեքը բացահայտվում է ճգնաժամի պահին։ Երբ տեսնում ես՝ քեզ պաշտպանում են որպես գործընկեր, թե՞ օգտագործում որպես հպատակ։

Այսօր Ռուսաստանը մի կողմից սահմանափակումներ է դնում հայկական ծիրանի, խաղողի, դեղձի, ծաղիկի, «Ջերմուկի», կոնյակի և գյուղմթերքի վրա, մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին և ադրբեջանական ապրանքի մուտքին նույն շուկա։

Սա քաղաքական ազդակ է բոլորին՝ ԵԱՏՄ-ում շուկան որոշվում է քաղաքական հավատարմությամբ։

Եթե քո ապրանքի ճանապարհը բացվում ու փակվում է՝ հաշվի առնելով բացառապես քո քաղաքական հավատարմությունը, ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930