«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խոստանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպիսի լրացումներով, որոնք կապահովեն խաղաղությունը։
«Վստահ եղեք՝ դա հնարավոր է, և մենք դա կանենք։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես ժամանակակից արդյունաբերական երկիր, տարածաշրջանում ամենաարդյունավետ զարգացող երկիրը, զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով։ Կրկին կդառնանք տարածաշրջանի ներդրումների համար ամենագրավիչ երկիրը։ Եղել ենք, կրկին կդառնանք։
Մենք չենք պայքարելու մեր սեփական պատմության, Արարատի ՝ լեռան, ոչ թե Միրզոյանի, Հայ Առաքելական եկեղեցու, ինքնության դեմ», -այսօր «Հայաստան» դաշինքի ամփոիչ հավաքի ժամանակ ասաց Քոչարյանը:
Նա խոստացավ, որ կունենանք ամենաուժեղ, կայուն երկիրը՝ հիմնված ազգային արժեքների համակարգի վրա, որտեղ քաղաքացին չի մտահոգվի անվտանգության հարցերով:
Կարդացեք նաև
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը կլինի երկիր, որը ստիպված չի լինի պայքարել անվերջ ճգնաժամերի դեմ, որտեղ պետական ծառայողը ստիպված չի կատարի ապօրինի հրամաններ՝ աշխատանքը չկորցնելու համար։
«Ես պատրաստ եմ իմ փորձը, իմ ժամանակը, նյարդերը, ամեն ինչ նվիրել մեր երկրի հաջողությանը։ Այս փորձին ավելացրեք թիմը՝ ուժեղ, համարձակ, պատրաստ՝ արհեստավարժորեն երկիրը դեպի ապագա առաջնորդելու։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































