Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն 2 բնակարան, շարժական գույքեր, դրամական միջոցներ. դատախազություն

Հունիս 06,2026 12:25 Share

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ:

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
  • Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
  • Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
  • Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
  • «RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
  • Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
  • 85 միլիոն 430 հազար դրամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930