Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը փորձել է դատարկ ծրարը գցել քվեատուփը՝ նշելով, որ «մեկ է գործող իշխանությունը պետք է անցնի»․ «Ասպարեզ» ակումբ

Հունիս 07,2026 17:04 Share

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ դիտորդական առաքելության հայտարարությունը

32/22

Ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում մի քանի անգամ ծալել է քվեաթերթիկը։ Հանձնաժողովի կողմից նրան ուղղորդվել է ուղղել և պատշաճ կերպով տեղադրել քվեաթերթիկը։ Հետագայում ընտրողը քվեաթերթիկը ներկայացրել է առանց ծրարի, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ստացել է հանձնաժողովի նախագահի ուղղորդումը։ Ի վերջո իրավիճակը շտկվել է։

30/13

Թեև ընտրատեղամասը տեղակայված է Հարթաշենի դպրոցում, տարեց քաղաքացիները դժվարությամբ են հասնում այնտեղ։ Տարածքը բավարար չափով մատչելի չէ․ բացակայում են բռնվելու հարմար հենակներ, ինչպես նաև աստիճանների հատվածում առկա չեն բազրիքներ։

30/13

Երկու ընտրող փորձել են միաժամանակ գտնվել նույն քվեախցիկի տարածքում։ Մայրն ուղեկցել է իր 18-ամյա որդուն, ով առաջին անգամ էր մասնակցում քվեարկությանը։ Մայրը փորձել է ազդել որդու ընտրության վրա։ Առաջին անգամ ընտրողին տրամադրվել է փոքրիկ հուշանվեր։

30/13

Կեսօրից հետո ընտրատեղամասի մուտքի մոտ նկատվել են մեքենաների և մարդկանց կուտակումներ։ Հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո կուտակումները վերացվել են։ Ներկա են եղել հանձնաժողովի անդամները, նախագահը և վստահված անձինք։

30/23

Ծալված քվեաթերթիկով ընտրողին խնդրել են մոտենալ քվեախցիկ և ուղղել։ Վերջինս վերադարձել է քվեախցիկ և կատարել ուղղում։

31/36

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրատեղամասում մասնակցել են 4 վստահված անձինք։ Հանձնաժողովին կատարված զգուշացումից հետո նրանցից երկուսը հեռացել են ընտրատեղամասից։

32/42

Ընտրողը կտրոնը գցել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղի մեջ։ Հանձնաժողովի նախագահը հրավիրել է դիտորդին, եւ միասին կտրոնը հանվել է արկղից ու վերադարձվել ընտրողին։ Այնուհետև ընտրողին թույլատրվել է տեղադրել ծրարը քվեատուփի մեջ։

32/42

Ընտրողը փորձել է քվեաթերթիկները գցել անկյունում դրված թափոնների տուփի մեջ։ Հանձնաժողովի նախագահը միջամտել է։ Դրանից հետո ընտրողը փորձել է դատարկ ծրարը գցել քվեատուփը՝ նշելով, որ «մեկ է գործող իշխանությունը պետք է անցնի»։ Հանձնաժողովի անդամը նրան բացատրել է քվեարկության ընթացակարգը, եւ վերահսկվել է, որ ծրարը՝ քվեաթերթիկով հանդերձ, պատշաճ կերպով տեղադրվի քվեատուփի մեջ։

«ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930